Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը Դամասկոսից պահանջում է դուրս բերել զորքը Իդլիբից

Էրդողանը Դամասկոսից պահանջում է դուրս բերել զորքը Իդլիբից
05.02.2020 | 19:28

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սիրիայից պահանջում է մինչև փետրվարի վերջը դուրս բերել զորքը Իդլիբից: Եթե սիրիական կառավարական բանակը չլքի այդ շրջանը, դա կստիպի Թուրքիայի բանակը, չորեքշաբթի օրը հայտարարել է Էրդողանը: Սիրիական բանակը ռուսաստանյան զինուժի օգնությամբ վերջին շաբաթներին վերսկսել է ռազմական գործողությունները Իդլիբում, որը զինված ընդդիմության և ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ մնացած միակ շրջանն է:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ